Ես ծրագրում եմ ձեզ համար:
Իմ ճանապարհները հրաշալի են ու վեր ձեր ըմբռնումներից: Ճանաչեք հետզհետե Իմ առատությունը և Իմ բարությունը:
Ավելի ուշադիր եղեք Իմ կողմից առաջնորդված լինելու հրաշքին՝ կառավարվող կյանքի գեղեցկությանը...
Վերջերս շատ է կրկնվում մի արտահայտություն. «Եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին»։
Սա հնչում է որպես արդարության պահանջ, որպես հեգնանք կամ նույնիսկ սպառնալիք։ Բայց նախքան ընդունելն ու գովաբանելը, արժե հարց տալ՝ ո՞ւմն է Եկեղեցին...
Սուրբ Հայր Պամբոն իր ամբողջ կյանքում խնդրում էր Աստծուն, որպեսզի իրեն հեռու պահի աշխարհի փառքից։
Սակայն Տերը նրան այնպես փառավորեց աշխարհի վրա, որ ոչ ոք չէր կարողանում նայել նրա երեսին, քանզի նրա երեսից պայծառ լույս էր ճառագում...
Արեգակ արդար, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո ողորմության օրհնյալ ճառագայթները ծագեցրու ինձ վրա և Քո սիրո սուրբ կրակով մաքրիր սիրտս, որպեսզի տեսնեմ քո լուսեղեն պատկերը, քանզի մաքուր սիրտ ունեցողները միայն կարող են քեզ տեսնել...
2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ...
Հարգարժան Տիար Արայիկ Հարությունյան (Arayik Harutyunyan),
Սրտի ցավով կարդացի Ձեր գրառումը (տեքստը՝ Հ.Գ.-http://xn---irates-3ji9a8g.am/):
Առհասարակ չեմ արձագանքում որեւէ նման գրվածքների, բայց, որովհետեւ անձնապես ճանաչում եմ Ձեզ, միասին մի պատվական Խորհրդի մաս ենք կազմում...
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով...
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...